Հասարակություն 

Հունան Պողոսյանը չասաց, թե որքան աշխատավարձ է ստանում, բայց հաստատեց, որ այն բարձրացել է

Աշխատավարձը բարձրացել է պարգևավճարի ձևով: Դեպքեր են եղել, որ ստացել եմ, դեպքեր են եղել՝ ոչ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք իր աշխատավարձը բարձրացել է:

Պողոսյանը չի ասել, թե որքան աշխատավարձ է ստանում՝ միայն արձանագրելով, որ այն բարձրացել է: Ամեն դեպքում Պողոսյանը նշել է, որ նախարարներից քիչ աշխատավարձ են ստանում:

Նույն շարքից