Քաղաքական 

Գեղարքունիքի մարզպետը 1500 հեկտար հող է ազատագրել Հայաստանի տարածքում

Նախարարների և մյուս պաշտոնյաների աշխատավարձերի մասով վարչապետը հստակ պատասխան է տվել, ես կոռեկտ չեմ համարում դրանից հետո լրացուցիչ որևէ բան ասել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Հարցին՝ արդյունավետության փոփոխություն զգում է արդյո՞ք աշխատավարձերի բարձրացումից հետո, մարզպետը դրական պատասխան է տվել՝ «Շատ»:

Հարցին, թե ինչ էր անում առաջ ու ինչ է անում հիմա՝ աշխատավարձի բարձրացումից հետո, մարզպետն ասել է, որ իր ընտանիքում որևէ բան չի փոխվել. «Բոլոր պարագաներում տուն ոչինչ չեմ տանում»:

Ինչ վերաբերում է մարզում կատարած աշխատանքներին, Սանոսյանն ասել է, որ օրեր առաջ ասուլիս է տվել ու ամփոփել մեկ տարվա աշխատանքը. «Ինչու չեկաք լուսաբանեք: 1500 հեկտար հող եմ ազատագրել նախկին գյուղապետերից»:

Սանոսյանը նշել է, որ 6 միլիարդով ավելի աշխատանք է կատարվել, ասֆալտապատում է իրականացվում. «2019 թվականին մարզպետարանի աշխատողներն ամենաշատ աշխատավարձն են ստացել, բոլորի աշխատավարձը բարձրացել է միջինը 30 տոկոսով»:

Խոսելով կրճատումների մասին, Սանոսյանը նշել է, որ կրճատվել են երկու փոխմարզպետները՝ իրենց օգնականներով ու վարորդներով, հիմա կա մեկ փոխմարզպետ, իսկ մնացած կրճատումները կլինեն հետո:

Նույն շարքից