Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, խոսելով իր դստերը պատվոգիր տալու մասին, նշել է, որ մայիսի 11-ին մարզում կազմակերպվել է բիզնես-ֆորում, մոտը 20 երեխա որպես կամավոր, օգնել են կազմակերպչական հարցերին: Նրանք այն երեխաներն են, ովքեր տիրապետում են անգլերենին ու կարողացել են շփվել դրսից եկած հյուրերի հետ: Այդ 20 երեխաների շարքում է եղել նաև մարզպետի դուստրը:
Սանոսյանը նշել է, որ բոլոր 20-ին պատվոգիր են տվել. «Եթե նորմալ չէ, որ իմ դստերը պատվոգիր եմ տվել, ասեք, որ նորմալ չէ: Բայց ես դա կդիտարկեմ որպես ռասիստական մոտեցում: Եթե 20 երեխա են օգնողներն ու նորմալ չի համարվում իմ դստերը պատվոգիր տալը, նման կերպ մտածողները ռասիստական մոտեցում ունեն պաշտոնյաների երեխաների նկատմամբ: Ավելի քան 60 մարդ պատվոգիր է ստացել»: