Վայոց ձորի մարզպետի գործառույթները կատարում է մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Սահակյանը: Այս մասին Analitik.am-ին տեղեկացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի պատասխանաոտւ Արմինե Մուրադյանը:
Ըստ նրա, Կամո Սահակյանը կկատարի մարզպետի պարտականությունները մինչև կառավարությունը նշանակի նոր մարզպետ, այս պահին այդ առումով որևէ որոշում չկա:
Թեև Վայոց ձորի արդեն նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարական է ներկայացրել, սակայն մարզպետարանի կայքում նա դեռևս Վայոց ձորի մարզպետն է:
Նշենք, որ ըստ որոշ տեղեկությունների, Տրդատ Սարգսյանը դեռևս մարզում «եղանակ է ստեղծում»՝ մինչև վերջնական որոշում կայացնելը: