Արդեն ասվել է, որ դա վերաբերում է բոլոր նախարարներին: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ խոսելով աշխատավարձերի բարձրացման մասին և հավելելով, որ բոլոր նախարարները նույն պահից սկսած են բարձրացված աշխատավարձ ստացել:
Ամեն դեպքում Պապիկյանը դա համարում է ոչ թե աշխատավարձ, այլ՝ պարգևավճար, քանի որ դրա անունը պարգևավճար է. «Երբ դա կլինի ԱԺ-ի կողմից հաստատված աշխատավարձ, կհամարեմ աշխատավարձ»:
Պապիկյանը նշել է, որ 1,5 միլիոն դրամից զատ պարգևավճար գոնե իր մասով չկա:
Նախարարի խոսքերով, խնայողությունների շնորհիվ բարձրացել է բոլոր աշխատողների պարգևավճարները. «Մեր բոլոր աշխատակիցները ստանում են իրենց աշխատանքին համապատասխան պարգևավճար»:
Տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունում մոտ 100 աշխատակից է կրճատվելու: Խոսքը վերաբերում է կրկնվող գործառույթ ունեցող մարմիններում կրճատումներին: