Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մուհամեդ իբն Սալման Ալ Սաուդը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է վերջինիս ԻՊ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի հաջող ոչնչացման կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Թրամփն իր հերթին շնորհակալություն է հայտնել գահաժառանգին՝ երկրների միջև համագործակցության համար։
Քննարկվել է նաև մի շարք երկկողմ հարցեր։