Հայաստան Քաղաքական 

Սուրեն Պապիկյանը՝ Արթուր Վանեցյանին փոխարինելու լուրերի մասին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հերքում է մամուլում շրջանառվող տեղեկությունները, որ առաջիկայում կարող է ԱԱԾ տնօրեն նշանակվել, փոխանցում է Aysor.am-ը:

Ինչպես գործադիրի ներկայացուցիչն ասաց լրագրողների հետ զրույցում, իր հետ նման քննարկում չի եղել, բացի այդ՝ ինքը նման պաշտոնի չի հավակնում։

«Աշխարհում ամեն ինչ հնարավոր է, բայց կրկնում եմ՝ այդ պաշտոնին չեմ հավակնում։ Տվյալ պահին այն տեղում եմ, որտեղ կարող եմ անել ավելին։ Իմ լիազորությունները փորձում եմ կատարել պատշաճ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության», - շեշտեց նախարարը։

Նույն շարքից