Քաղաքական Ռազմական գլխավոր 

Հայաստանում ռուսական ռազմաբազան երկու անգամ ավելի հզոր կլինի. Ինտերֆաքս

Հայաստանում ռուսական ռազմաբազան մոտ երկու անգամ ավելի հզոր կլինի: Դա տեղի է ունենալու այն բանից հետո, երբ բազան կվերազինվի նոր ու արդիականացված զինատեսակներով և զինտեխնիկայով: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Գործակալությունը գրում է, որ վերոնշյալի մասին Գյումրիում գտնվող ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին զեկուցել է բազայի հրամանատար գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը:

Իր հերթին Հարավային ռազմական շրջանի շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Սերգեյ Կուզովլյովը զեկուցել է, որ բազան նյութական միջոցներով, տեխնիկայով և զինատեսակներով ապահովված է ամբողջական ծավալով:

Նա նաև նշել է, որ բազայի ենթակառուցվածքները թույլ են տալիս իրականացնել միջոցառումների ամբողջական շղթան, այդ թվում նաև՝ զորավարժություններ:

Նույն շարքից