Բիզնես Քաղաքականություն 

ՏՏ ոլորտում ձեռքբերումները վստահություն են ներշնչում. ՀՀ Վարչապետ

analitik.am

Հայաստանի նոր կառավարությունը գործնական քայլերով ամեն ինչ անելու է՝ աջակցելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, քանի որ այն ունի առաջընթացի  մեծ ապագա: Այդ մասին Երևանում մեկնարկած  «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագրով ԴիջիԹեք  բիզնես- ֆորումի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Կառավարությունը գործնական աջակցություն է ցուցաբերելու մեր երկրի տնտեսության համար մեծ նշանակություն ունեցող այս ոլորտին»,- ասել է  Հովիկ Աբրահամյանը:


Վարչապետի խոսքով, ներկայում մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը բավականին մեծ զարգացում է ապրում: «Տեղեկատվական և հեռահաղորդակցության ոլորտը դարձել է Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից՝ նպաստելով երկրում տեխնոլոգիական նորարարության և արտադրողականության բարձրացմանը, գիտելիքահեն տնտեսության ձևավորմանը: ՏՏ ոլորտում մեր ձեռքբերումները վստահություն են ներշնչում, որ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար երկիր»,- ասել է  կառավարության ղեկավարը:  

Նույն շարքից