Ազգային ժողովում մեկնարկեց հերթական քառօրյա նիստը: Գրանցվել է 122 պատգամավոր: Հինգերորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագծում ընդգրկվել է 11 հարց եւ 6 միջազգային պայմանագիր: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել է 143 հարց եւ 34 միջազգային պայմանագիր:
Հինգերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ դեկտեմբերի 1-4-ի չորսօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերի քվեարկությունը տեղի կունենա ԱԺ դեկտեմբերի 1-ի նիստում: