ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի նախկին օգնական Սամանթա Փաուերը խոսել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկության մասին:
«Ամերիկացի հայերն ու Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը փորձել են Կոնգրեսին համոզել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Չնայած Թուրքիայի կողմից ժխտմանը, ամենայն հավանականությամբ, պալատը կճանաչի 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը»,-գրել է Փաուերը թվիթերյան իր էջում:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչերի պալատում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի քվեարկությունը տեղի է ունենալու հոկտեմբերի 29-ին: