ՀՀ մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանն ու ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լուսանկար են հրապարակել Վաշինգտոնից:
«Պիցցան սենց ա լինում, չքաղաքականացնե՛լ»,-գրել է նախկին փոխնախարարը:
Գրառմանն արձագանքել է նաև ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը. «Արժեր դրա համար Վաշինգտոն գնա՞լ»,-գրել է նա:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի աներորդին ԱՄՆ է մեկնել «Արվեստի և մշակույթի կառավարումը ԱՄՆ-ում» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է մասնագետներին հնարավորություն տալ հանդիպելու իրենց գործընկերներին ԱՄՆ-ից կամ աշխարհի այլ երկրներից, ծանոթանալու մասնագիտական տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող ոլորտի նորագույն զարգացումներին և նվաճումներին