Հասարակություն 

Վարչապետի խոսնակը չի հաստատում տեղեկությունները, որ Փաշինյանն այսօր Գյումրիից ինչ-որ տեղ է մեկնել

Analitik.am-ի տեղեկություններով, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրու օդանավակայանից Հայաստան ժամանած ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ ինչ-որ տեղ է մեկնել:

Մեզ հետ զրույցում վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հերքեց տեղեկությունները:

Մենք կապ հաստատեցինք նաև ՀՀ Քաղաքացիական ավիացիայի հետ, որտեղից ասացին, որ նման ինֆորմացիա չունեն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստան ժամանած Շոյգուն հանդիպելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Նույն շարքից