Հասարակություն 

ԻՊ-ի առաջնորդի ոչնչացման գործում մեծ աշխատանք կատարած շունն ապաքինվում է

ԻՊ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի ոչնչացման գործողությունների ընթացքում վիրավորում ստացած շունն արդեն ապաքինվում է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ բանակի գեներալ Մարկ Միլլին։

«Շունը թեթև վնասվածքներ է ստացել և գտնվում է լիովին ապաքինման ճանապարհին»,-ասել է Միլլին:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում տեղադրել էր շան լուսանկարը, ինչպես նաև ավելացրել, որ կենդանին մեծ աշխատանք է կատարել ահաբեկչի ոչնչացման գործում։

Նույն շարքից