ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը որոշում է կայացրել հետմահու պարգևատրել 15-ամյա Ռադիոն Բուրակովին, ով փրկել է կրտսեր եղբորն արջի հարձակումից։ Այս մասին հայտնում են տարածքային կառավարման մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք, որ 2018 թվականի նոյեմբեր ամսին Կամչատկայում արջը հարձակվել է 13 և 15 տարեկան դեռահասների վրա։ Կենդանին նախ հարձակվել էր կրտսեր եղբոր վրա: Դրանից հետո ավագ եղբայրը շեղել էր արջի ուշադրությունը: Արդյունքում մեծ եղբայրը դարձել էր արջի հարձակման զոհը:
«Ես ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել Ռադիոնի ընտանիքին և ուսուցիչներին այն բանի համար, որ նրանք դաստիարակել են խիզախ և կամային տղայի։ Այս 15-ամյա մարդն իսկական սխրանք է գործել»,-ասել է Պուտինը՝ նշելով, թե հպարտ է, որ Կամչատկայում կան այդպիսի երեխաներ։