Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը, ով պաշտոնը կլքի դեկտեմբերին, մեկնաբանել է ալկոհոլից կախվածություն ունենալու կասկածների մասին լուրերը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Լինելով Եվրահանձնաժողովի նախագահ՝ Յունկերը իր պահվածքի և մի քանի անգամ ընկնելու պատճառով բազմիցս հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Ինչպես օրինակ 2018 թվականին ամբիոն բարձրանալու և իջնելու համար նրան օգնել են ներկաները, քանի որ վերջինս չի կարողացել ուղիղ քայլել:
Այդիսկ պատճառով նրան կասկածում են ալկոհոլի չարաշահման մեջ, ինչը վերջինս հերքում է՝ մասնավորապես, վերոնշյալ դեպքը կապելով իշիազի նոպայի ետ։ «Ահ․․․Սկզբում դա ինձ իսկապես անհանգստացնում էր: Հիմա այդպիսի հայտարարություններն ինձ չեն հետաքրքրում»,-ասել է Յունկերը։