Հայաստան Քաղաքական 

Ռեժիմի ամեն հաջորդ քայլ ավելի է վատթարացնելու նրա իրավիճակը, իսկ դադար վերցնել նա չի կարող. Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանն իր էջում գրում է.

«Արսեն Բաբայանի կալանավորումը մարտահրավեր է ոչ միայն հանրային բարոյականությանը, այլեւ տարրական տրամաբանությանը։ Արդեն մոռանում ենք, որ այս կալանավորումը Հրայր Թովմասյանի պաշտոնանկությանը հասնելու կամակորության համատեքստում է։ Արսեն Բաբայանի կալանավորումը դարձել է ինքնուրույն մոլագարության պրոցես, սակայն դրանով ռեժիմը մտնում է ակնհայտ ցուգցվանգի մեջ։

Արդեն հասկանալի չէ, թե ռեժիմը էլ ում կարող է կալանավորել, կամ ուրիշ ինչ անբարո արարքներ կատարել, սակայն Արդարատադության նախարարության փաստաթղթերում ԱԱԾ շաբաթներ տեւող ստուգումների արդյունքում 480 հազար դրամի խախտում հայտնաբերելը, կամ Արա Բաբլոյանին մեղադրանք առաջադրելը արդեն անգամ պողոսներին հասկանալի չէ ու հաճույք չի պատճառում։

Բայց միեւնույն է, ռեժիմի ամեն հաջորդ քայլ ավելի է վատթարացնելու նրա իրավիճակը, իսկ դադար վերցնել նա չի կարող, նա պարտավոր է կատարել հերթական քայլը՝ այսպիսին է պողոսապետության տրամաբանությունը»։

Նույն շարքից