Հասարակություն 

Ռումինիայի արքայազն Ռադուն այցելել է Մատենադարան /Լուսանկարներ/

Այսօր Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանի և ՀՀ-ում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուիի ուղեկցությամբ Մաշտոցյան Մատենադարան այցելեց Ռումինիայի արքայազն Ռադուն: Այս մասին տեղեկանում ենք Մատենադարանի ֆեյսբուքյան էջից։

Հյուրերը Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի և գիտնական քարտուղար Վահե Թորոսյանի ուղեկցությամբ շրջայց կատարեցին Մատենադարանի թանգարանային համալիրում և ծանոթացան հայ ձեռագրական ժառանգությանը:

Նույն շարքից