Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում ոստիկանության Գառնիի բաժանմունք ահազանգ է ստացվել քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Ջրվեժ գյուղի վարչական տարածքում գործող «Վասպուրական» ռեստորանային համալիրի դիմաց՝ գազալցակայանից դեպի Էրեբունի վարչական շրջան տանող ճանապարհին, ձորակի բլրի վրա, կասկածելի թումբ կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ոստիկանության Գառնիի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Գևորգ Բուռնազյանի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Յուրա Շահվերդյանի գլխավորությամբ։
Մանրամասն՝ shamshyan.com