Քաղաքական 

Հրդեհ Փամբակ գյուղի մոտակայքում գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում. առկա են ծխացող օջախներ

Հոկտեմբերի 29-ին, ժամը 08:15-ին 36 փրկարար մեկնել է Փամբակ գյուղի մոտ գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհի վայր: Այս մասին Analitik.am–ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Մոտ 5 հա տարածքում առկա են ծխացող օջախներ. իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ:

Ժամը 17:47-ին ռելիեֆի բարդության և մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 37 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 աշխատակից: Մարվել է մոտ 50 ծխացող օջախ: Դեռևս առկա են ծխացող օջախներ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նույն շարքից