Հայաստան 

Փաշինյանի նախագծի տակ ստորագրել է երեք պատգամավոր

Այսօր ԱԺ նիստից առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը իր երախտագիտությունը հայտնեց Բոլիվիայի խորհրդարանին, երկրի ղեկավարությանն ու ժողովրդին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:  


Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը հանդես է եկել Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու ԱԺ որոշման նախագծով, որպեսզի այդ հարցը արտահերթ կարգով քննարկվի: Նա նշեց, որ արդեն վերցրել է ձևաթուղթը, որին անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն:   «Այս ձևաթղթի տակ կա երեք պատգամավորի ստորագրություն, ուզում եմ տեղյակ պահել բոլոր այն պատգամավորներին, որոնց չեմ հասցրել ներկայացնել որոշման նախագիծը: Մինչև ժամը 13-ը, այն պատգամավորները, ովքեր պաշտպանում են այդ գաղափարը, կոչ եմ անում միանալ նախաձեռնությանը: Ուզում եմ ասել, որ որոշման նախագիծը սպառիչ չեմ համարում, պատրաստ եմ քննարկել բովանդակային առաջարկների համար:   ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտաշես Գեղամյանը արձագանքեց.«Ողջունում եմ այդ նախաձեռնությունը այն տեսակետից, որ եթե 131 պատգամավորներից միայն երեքն են ստորագրել այդ նախաձեռնության տակ, ուրեմն դա նշանակում է, որ նախագահի քաղաքականությունը այս դժվարին պահին օգտվում է լիարժեք վստահությունից ԱԺ կողմից»: 

Նույն շարքից