Այսօր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այցելել է Հայաստանում ռուսական 102-րդ ռազմակայան, որտեղ ռազմակայանի ղեկավարը՝ գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը, զեկուցել է նախարարին, որ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանի ներուժը զենքի և ռազմական տեխնիկայի նոր և արդիականացված մոդելներով վերազինումից հետո կավելանա մոտ 2 անգամ:
Ռուսական ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը կարծում է, որ 102-րդ ռազմակայանի ներուժի ընդլայնումը մատնանշում է Հայաստանի և Ռուսաստանի միջև ամուր փոխհարաբերությունները:
«Ինչու° է պետք ընդլայնել ռազմակայանի ներուժը: Միայն մեկ պատճառով: Դա անհրաժեշտ է նրա համար, որ որոշ արտաքին ուժեր ըստ արժանվույն գնահատեն այդ ներուժի ընդլայնումը: Որպեսզի հասկանալի լինի, որ Ռուսաստանը իրավիճակի բացասական զարգացման դեպքում պատրաստ է գործի դնել այդ ռազմակայանը՝ որպես հայկական պետականության ու Ռուսաստանի և Հայաստանի միջև փոխհարաբերությունների պաշտպանման հիմք», - ասել է Կոնովալովը Ռուսարմինֆոյին տված հարցազրույցում:
Փորձագետը նաև հավելել է, որ ռազմակայանի ամրապնդումը նշանակում է նաև հայ-ռուսական ռազմական հարաբերությունների ամրապնդում և ընդգծում, որ այդ հարաբերությունների հարցում այլընտրանքներ չկան: