Մինսկում անց են կացվել տեղի հայերի կնունքի և նշանադրության արարողություններ:
Քանի որ Բելոռուսիայում Հայ առաքելական եկեղեցին չունի կառույց և մշտական սպասավորներ, կրոնական արարողություններն անցկացնելու համար վերջին 4 տարիներին քահանան հրավիրվում է Մոսկվայից կամ Սանկտ Պետերբուրգից:
Այս տարի ծեսերի անցկացման համար Սանկտ Պետերբուրգից Մինսկ է մեկնել ռուսական և նորնախիջևանյան թեմերի առաջնորդ տեր Պողոս Վարդանյանը: Արարողություններն անց են կացվել Գթության տանը: Տեղի հայ բնակչությունն արդեն գրանցվել է նաև քահանայի հաջորդ այցի համար: