«Ռոսիա 24»-ը ռեպորտաժ է պատրաստել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ իրականացվող գործընթացի մասին: Ռեպորտաժում նշվում է, որ դեռ մեղադրանք չկա, սակայն կան բոլոր հիմքերը ենթադրելու, որ դա միայն ժամանակի հարց է. «Հրայր Թովմասյանն իբր պաշտոնեական դիրքի չարաշահում է թույլ տվել Արդարադատության նախարար եղած տարիներին: Փաստացի, Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահը հայկական քաղաքական խաղատախտակում անհարմար խաղաքար է»:
Ռեպորտաժում, սակայն, ուշագրավ է այն, որ ռուսական ԶԼՄ-ն Թովմասյանին համարում է քաղաքական հալածյալ՝ նշելով, որ հարցը քաղաքական է. «Հրայր Թովմասյանի հարցը քաղաքական է: Դա ընդունում են ինչպես նրա կողմնակիցները, այնպես էլ նրանք, ովքեր փորձում են նրան պաշտոնանկ անել»,-ասվում է ռեպորտաժում: