Հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իրավական ընթացակարգի նշույլներ անգամ չպարունակող մեղադրանքների արագությունը, շտապողականությունը աբսուրդի սահմաններից է նույնիսկ անցել, իշխանությունը զավթածների ռեժիմը մտասևեռման պաթոլոգիկ դաշտում է արդեն:
Հիմա էլ թիրախավորել են Վազգեն Մանուկյանին, ընդ որում հետևյալ սցենարով՝ պատգամավորի միջնորդությամբ, ոճրագործ ահաբեկչի խոսքով, Նիկոլի ախորժակով:
Եթե հաշվի առնենք, թե որ ուժերն են այս իշխանության հենարանը. Սասնա ծռեր, սորոսկան հատված, ԼԳԲՏ համայնք, աղանդավորական կառույցներ, ապա հասկանալի է դառնում, որ ապազգային ուժերի պետությունը քանդելու, ազգի ողնաշարը կոտրելու ծրագիրը իր վերջնաժամկետին (deadline) է մոտենում, քայլածները ցայտնոտի մեջ են, հաշվետու են իրենց իշխանության բերած կենտրոնների առջև:
Երազում թե արթմնի՝ արդեն ողնաշարով են զգում. Սուր բարձրացնողը սրից է ընկնում»: