Հասարակություն 

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը Բուքինգհեմյան պալատի 775 սենյակներից միայն 6-ն է գործածում

Էլիզաբեթ Երկրորդ թագուհու հանդերձապահ-խորհրդատու Անժելա Քելլին իր հուշագրություններում գրում է, որ թագուհին դղյակի 755 սենյակներից միայն 6-ն է գործածում. «Նորին մեծությունը շատ համեստ տիկին է և զբաղեցնում է միայն մի քանի սենյակ. իր ննջասենյակը, իր անձնական հուրասենյակը, հանդերձասրահը, լոգասենյակը, հանդիսասրահը, որտեղ նա հանդիպում է փոխնախարարի և այլ մեծարգո մարդկանց հետ, ինչպես նաև կայսերական սենյակը, որը հանդիսանում է սպասասրահ»:

Ընդ որում՝ նրա խոսքով այդ սենյակներն այնքան էլ մեծ չեն:

Հիշեցնենք, որ Բուքինգհեմյան պալատը կառուցվել է 1703 թ.: Այն ներառում է 19 պաշտոնական և 90 գրասենյակային տարածք, թագավորական ընտանիքի և հյուրերի համար նախատեսված 52 ննջասենյակ, 68 լոգասենյակ, սպասավորների համար նախատեսված 188 սենյակ և այլ տարածքներ:

Նույն շարքից