Հայաստան 

Ո՞ւր ա ընդեղ իմփիչմենթ, ես կարդացել եմ ու այդ տեքստը ինձ ավելի շատ հիշեցնում է դպրոցական տարիների գովասանագիր

analitik.am

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու կապակցությամբ:   «Այն բոլոր մտահոգությունները և երկրում առկա վիճակի նկատմամբ վերաբերմունքը, որն արտահայտել է իր նախագծով պատգամավոր Փաշինյանը, կիսում ենք և ընդունում ենք։ Բայց նրա համար, որպեսզի գործընթացը հասնի ավարտին, անհրաժեշտ է երկու փուլանոց գործողություն՝ առաջին փուլում 66 ձայնի ապահովմամբ, երկրորդ փուլում՝ 88 ձայնի ապահովմամբ։


Ստացվում է, որ այդ նախաձեռնությունն ապահովելու է ընդամենը մեկ քայլանոց գործողություն և այդ իսկ քայլով ավարտվելու է անհաջողությամբ։ Գտնում ենք, որ անհրաժեշտ է ուժերը մեկտեղել, և ուզում ենք նշել, որ մեր դռները բաց են, մենք ողջունում ենք ցանկացած մասնակցություն, այդ թվում` այն մարդկանց մասով, ովքեր կիսում են, և ինչպես ասացի` մենք էլ ենք գնահատում այդ մոտեցումը, այն մտահոգություններն ու խնդիրները, որոնք սույն նախագծում ներառված են»,- ասաց նա:  


ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը նույն հարցի վերաբերյալ ասաց. «Ո՞ւր ա ընդեղ իմպիչմենտ… Ես կարդացել եմ ու այդ տեքստը ինձ ավելի շատ հիշեցնում է դպրոցական տարիների գովասանագիր»:   Անկախ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն էլ ասաց, թե չի ստորագրի փաստաթուղթը:


«Այդ հարցը պետք է շատ մանրակրկիտ քննարկվեր: Ոչ, ես չեմ միանալու, բացատրությունների կարիք չկա, իմաստ չկա, հասկանում եք, շտապում ենք, ես առիթ չեմ ունեցել նրան լսելու, ոտքի վրա նման խնդիրներ ինձ համար գոնե քննարկելի չեն»,- նշեց նա: 

Նույն շարքից