Քաղաքական Միջազգային 

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը պարտավորեցրել է Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը, բացի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից, պատժամիջոցների փաթեթ է ընդունել Թուրքիայի նկատմամբ՝ կապված Սիրիայում թուրքական ռազմական օպերացիայի և Անկարայի կողմից ռուսական C-400 համակարգեր գնելու հետ:

Ներկայացուցիչների պալատը պարտավորեցրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին միջոցներ ձեռնարկել այն անձանց նկատմամբ, ովքեր կապ ունեն Սիրիայում թուրքական ռազմական օպերացիայի հետ: Խոսքը մասնավորապես վերաբերում է Թուրքիայի Պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին, ինչպես նաև թուրքական խոշորագույն բանկին՝ Halkbank-ին:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ին Թրամփը կարգադրեց չեղարկել Անկարայի դեմ գործող պատժամիջոցները՝ միևնույն ժամանակ իրավունք վերապահելով իրեն կրկին կիրառել դրանք, եթե պետք լինի:

Նույն շարքից