Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր էջում գրում է.
«Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը նույն ժամին, նույն րոպեին, նույն տեքստն են հրապարակում Facebook-յան իրենց էջերում։ Ընդ որում, երկուսն էլ պարզապես խեղաթյուրում են Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը։
Տեսնես այդ ի՞նչ կոճակ է, որ այսպես սինխրոնիզացնում է իշխանական պատգամավորներին։
Եւս մեկ հարց, որ ավելի հետաքրքիր է։ Եթե այդքան հեշտ կառավարելի են, ինչու՞ է Ատելության կուսակցությունն այդքան շատ սխալներ թույլ տալիս։ Հնարավոր չի՞ բոլորին այդ կոճակին միացնել»։

