2020 թվականի համար Ազգային ժողովը ներկայացրել է 6 միլիարդ 95 միլիոն դրամի բյուջետային հայտ: Այս մասին խորհրդարանում 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը:
2019 թվականի ԱԺ ճշգրտված բյուջեն կազմել էր 6 միլիարդ 231 միլիոն դրամ:
Կրճատումներ են եղել մի քանի տեղերում՝ աշխատավարձ, ԱԺ շենքում վերանորոգման աշխատանքների կատարում և այլն: