Հայաստան 

Նիկոլ Փաշինյանի պարզաբանումները Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու նախաձեռնության վերաբերյալ

analitik.am

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն առանձին կետերով ներկայացրեց այն հանգամանքները, որոնք հիմք հանդիսացան իր նախաձեռնության մշակման համար:   Պատգամավորը նախաձեռնել էր Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացն ԱԺ-ում սկսելու որոշման նախագիծ: Նա նշեց, որ մամուլում տարբեր վարկածներ առաջ քաշվեցին, թե ինչու է ինքըն այդ նախագիծը դրել շրջանառության մեջ, եւ ահա ինքը տալիս է պարզաբանումներ:


  «Վերջին տարիներին քաղաքական խմորումները ներքաղաքական կյանքում առաջացրել են բազմաթիվ անորոշություններ: Սույն նախագծով «Քաղաքացիական պայմանագիր» միավորումը հիշեցնում է քաղաքական դաշտում հաստատված աղետալի, առանցքային պատասխանատուների եւ նրանց գործունեության քրեաիրավական բնույթի մասին:   Երկրորդ` նախագծում հիմնականում արծարծված են հարցեր, որոնց անդրադարձել եմ խորհրդարանական գործունեության ընթացքում: Սա արձանագրում է, որ խորհրդարանի ամբիոնից բարձրացված հարցերի լուծման գործում լինելու եմ հետեւողական, պատգամավորական լիազորություններս լիարժեք օգտագործելու եմ` արծարծված հարցերը հանրային, քաղաքական օրակարգում պահելու եւ դրանց լուծմանը հասնելու համար:


  Երրորդ` ԱԺ պատգամավոր եմ ընտրվել ՀԱԿ դաշինքի, խնդրում եմ չշփոթել համանուն կուսակցության հետ, համամասնական ցուցակով, որի նախընտրական ծրագրի առանցքային դրույթներից մեկը Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցի հարուցումն է: Վերջին երկու-երեք տարիների ընթացքում, իմպիչմենտի հարուցման հետ կապված, հանդես եմ եկել մի քանի անգամ: Այդ առաջարկով հանդես եմ եկել նաեւ հրապարակային, մասնավորապես` այս տարվա մարտի 29-ին` «Սիվիլնեթ»-ով:   Տեսնելով, որ այլ ձեւով ինպիչմենտ հնարավոր չէր հարուցել, սույն նախագծով վերահաստատում եմ իմ նվիրվածությունն ընտրողների առաջ»,- հայտարարեց Փաշինյանը:   Նա հավելեց, որ պատրաստ է միանալ ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ս.Սարգսյանին պաշտոնանկ անելու 

Նույն շարքից