Ողջունում եմ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը, այն շատ կարևոր է, կառավարությունում ի գիտություն ենք ընդունել նրա դիտարկումները: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Բադասյանի խոսքերով, ինքն էլ է կարծում, որ ճգնաժամն ի վերջո պետք է հանգուցալուծում ունենա և աշխատանքները շարունակվեն ավելի բնականոն եղանակով:
Ինչ վերաբերում է հանձնաժողովի նախագահի հայտարարության այն մասին, որտեղ խոսվում է փոխադարձ հարգանքի մասին, նախարարը նշել է, որ փոխադարձ հարգանքի անհրաժեշտություն միշտ է տեսնում, սակայն ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը փոխադարձ հարգանքի խնդիր չէ. «Հարցը վերաբերում է ՍԴ նախագահի ընտրության կասկածելի հանգամանքներին: Խնդիրը չի ծագել այսօր: Հիմա խնդիրը մեծապես կապված է դրա հետ: Այն, ինչ տեղի է ունեցել, սահմանադրական ոգուն դեմ է»:
Հարցին, ճգնաժամը կլուծվի արդյո՞ք, եթե Թովմասյանը հրաժարական տա, նախարարն ասել է, որ խնդիրը մինչև վերջ կլուծվի, երբ սահմանադրական բարեփոխումներ լինեն. «Դժվարանում եմ պատասխանել՝ այս փուլում նրա հրաժարականը ճգնաժամը կլուծի, թե՝ ոչ, որովհետև մենք վաղ կենսաթոշակի ներդրումից հետո կտեսնենք, թե քանի դաստավոր է ուզում հրաժարական տալ դրա շրջանակներում: Ես կարևորում է ՍԴ-ի կազմի թարմացումը»։
Բադասյանը նշել է, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունն ուղղված է բոլոր սահմանադրական մարմիններին: