Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, խոսելով Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, չբացառեց այդ մարմնի առհասարակ լուծարումը՝ որպես հարցի լուծում:
Բադասյանը նշեց, որ ՍԴ-ն լուծարելու, այլ մարմնի հետ միավորելու միակ ճանապարհը Սահմանադրական փոփոխություններն են. «Եթե կլինի նման քննարկում և մասնագետները կգան կարծիքին, որ դա արդյունավետ կարող է լինել դատական համակարգի համար, տեսականորեն չբացառեմ: Ամեն դեպքում ասեմ, որ ցանկացած հնարավոր լուծում լինելու է Սահմանադրության ու օրենքների շրջանակներում՝ դրանց խստիվ պահպանմամբ: Ուղղակի լուծարումն ընդունելի չէ կառավարության համար»: