Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կարևոր քայլ է համարում ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը՝ քանի որ բանաձևում հատուկ նշվում է, որ տեղի ունեցածը հենց ցեղասպանություն է. «Կարող ենք ասել, որ դա ներկայացուցիչների պալատի պաշտոնական դիրքորոշումն է: Իսկ ինչ վերաբերում է ԱՄՆ-ի կողմից ցեղասպանության ճանաչմանը, ապա ԱՄՆ-ի օրենսդրությամբ այն այլ գործընթաց է ենթադրում»:
Նախարարի խոսքերով, ամեն դեպքում ընդունված բանաձևը շատ կարևոր է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար. «Սա մեծ հաջողություն է հայ ժողովրդի համար և ևս մեկ անգամ կանխարգելիչ նշանակություն կունենա մարդկության դեմ նոր հանցագործությունները կանխելու համար»: