Հայաստան 

Ի՞նչը ձախողեց թեժ աշուն «օպերացիան»

analitik.am

Խորհրդարանական ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները քաղաքական թեժ աշնան գործընթացը սկսելուց անմիջապես հետո, բոլոր հնարավոր հարթակներով սկսել էին իշխանություններին «հաթաթա տալու» գործառույթը:

 

Մասնավորապես հանրահավաքներից առաջ Եռյակի որոշ ներկայացուցիչներ հայտարարում էին որ, խուճապահար ռեժիմը զգում է մոտալուտ վախճանը և որ հոկտեմբերի 10-ին հայ ազգը արթնանալու է բոլորովին նոր Հայաստանում:

 

Այս հայատարարության պաթետիկ մասը մի կողմ դրած քաղաքական դաշտում ակտիվ քննարկում էին հայտարարության անհնար լինելու փաստը: Ոչ իշխանական ուժերի հայտարաությանը բերվում էր բազմաթիվ հակափաստարկներ, որոնք վերաբերվում էին Եռյակի անհամաձայնեցված քայլերին և հայտարաություններին:

 

Ինչևիցե, ըստ ոչ իշխանականների, հոտեմբերյան հանրահավաքներով պետք է վերջ դնեին ներկայիս իշխանությունների գոծունեությանըն և դրանով «թեժ աշունը» պետք է հասներ իր վերջնական նպատակին:

 

Ինչպես տեսնում ենք այսօր ձմռան առաջին օրն է և Եռյակի խոստացած ժամկետների սահմանում քաղաքական դաշտում ոչ մի փոփոխություն տեղի չունեցավ: Ինչն էր պատճառը, որ թեժ աշուն «օպերացիան» պսակվեց անհաջողությամբ: Արդյոք Եռյակում բացակայում էր ընդիմադիր գործիչների իշխանափոխություն իրականացնելու փորձը, թե սա ԲՀԿ-ի և ՀՀԿ-ի հերթական ծրագրած քայլն էր Եվրասիական տնտսական միությանը Հայաստանի անդամակցության շեմին:


Արման Ղարիբյան

Նույն շարքից