Տրավմատիկ ատրճանակով կրակել են ռուս ռեփեր Young P&H-ի վրա։ Այս մասին հայտնել են ռեփերի Telegram ալիքում։
Հոկտեմբերի 28-ին, Պերմում կայացած համերգից հետո ռեփերը վերադարձել է հյուրանոց, երբ վերջինիս անվտանգության ծառայողները հյուրանոցի մոտ նկատել են կասկածելի մարդկանց։ Երկու ժամ անց ռեփերը դուրս է եկել հյուրանոցից և ավելի վաղ նկատած անձանցից մեկը կրակել է նրա վրա։
Նշվում է, որ ռեփերն արդեն վիրահատվել է և մեկ շաբաթվա ընթացքում կապաքինվի։