Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը լրագրողներին ասել է, թե որ դեպքում կարող է լքել իր պաշտոնը: Նրա խոսքերը մեջբերել է «Громадьскe» ալիքը:
«Երբ զգամ, որ օգտակար չեմ և իմ սկզբունքները չեն համընկնում կատարվող իրադարձությունների հետ՝ կլքեմ պաշտոնը: Դեռևս, դա այդպես չէ»,-ասել է Ավակովը:
Ուկրաինական ԶԼՄ-ները վերջինիս հեռանալու հնարավորությունը վերագրում են Խերսոնի քաղաքապետի նախկին խորհրդական Եկատերինա Գանձյուկի գործի քննությունից հետո ակտիվիստների հրաժարականի կոչերին: Այնուամենայնիվ, Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարը շեշտել է, որ դրա պատճառով չի պատրաստվում լքել իր պաշտոնը։