Հասարակություն 

Ռուսաստանում ետ են կանչում կոնկրետ մոդելի «Lamborghini»-ները

Ռուսաստանում ետ է կանչվել «Lamborghini Aventador» մակնիշի 27 ավտոմեքենա՝ շարժիչի հետ կապված հնարավոր խնդիրների պատճառով։ Այս մասին ասված է «Ռոսստանդարտի» կայքում հրապարակված տեղեկատվության մեջ։

Խոսքը 2017-2019 թվականներին վաճառված մեքենաների մասին է․ «Տրանսպորտային միջոցի ետկանչման պատճառը որոշակի պայմաններում շարժիչի անջատման հավանականությունն է»,-ասված է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ավտոմեքենաներում պետք է թարմացնել շարժիչի էլեկտրոնային կառավարման ծրագիրը։

Սեփականատերերի համար այն անվճար կլինի։

Այս տարվա առաջին կիսամյակում Ռուսաստանում վաճառվել է 76 Lamborghini, ինչը գրեթե երեք անգամ ավելի է, քան 2018 թվականի նույն ժամանակահատվածում։

Նույն շարքից