49-ամյա երգչուհի Նարգիզ Զաքիրովան անդրադարձել է այն մեղադրանքներին, որ Ուսուրսկում համերգի ժամանակ ինքը հարբած է եղել։ Երգչուհին ասել է, որ համաձայն չէ և չի պատրաստվում ներողություն խնդրել։
Ավելի վաղ հայտնել ենք, որ համերգային շրջագայության ժամանակ Նարգիզի երկրպագուները դժգոհել են երգչուհու ոչ ադեկվատ պահվածքից և ասել, որ բեմի վրա վերջինս հարբած է եղել։
«Անհրաժեշտություն կլիներ ներողություն խնդրելու, եթե ինչ-որ մեկն ինչ-որ սարսափելի բան արած լիներ: Ես ներողություն խնդրելու բան չունեմ: Ես հրաշալի գիտեմ, թե որտեղից են գալիս այս հարձակումները և որտեղից է փչում քամին»,-ասել է Նարգիզը՝ բացատրելով սկանդալային լուրերը։