Հասարակություն 

ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կվճարի այն լրտեսին, ով օգնել է բացահայտել Բաքր ալ-Բաղդադիի գտնվելու վայրը

ԻՊ ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադի շրջապատում ներդրված լրտեսը, ով օգնել է բացահայտել ահաբեկչի գտնվելու վայրը կարող է 25 միլիոն դոլար պարգևատրում ստանալ: Այս մասին հայտնում է «The Washington Post»-ը։

Հրապարակման համաձայն, լրտեսը համակարգել է Սիրիայում ալ-Բաղդադիի տեղաշարժը և օգնել նրան ապաստան կառուցել Իդլիբում։ Նա տրամադրել է շինության մանրամասն քարտեզը, որտեղ գտնվել է ահաբեկիչների առաջնորդը։

Լրտեսը վիրահատությունից երկու օր անց ընտանիքի հետ դուրս է բերվել տարածաշրջանից։ Ենթադրվում է, որ իր կատարած աշխատանքի համար նա կստանա 25 միլիոն դոլար։

Նույն շարքից