Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին, կան արդյո՞ք հիմա Հայաստանում դռների մոտ «վնգստացող» դատավարներ, նշել է, ԲԴԽ նախագահն այդ մասին հայտարարություն տարածել է, պետք է ծանոթանալ այդ հայտարարությանը:
Փոլադյանը հրաժարվել է որևէ կերպ անդրադառնալ այդ թեմային:
Հիշեցնենք, որ «Հայաստանում վնգստացող» դատավորների մասին խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ինչ վերաբերում է հրշեջներին զենքով սպառնացած դատավորին, Փոլադյանը նշել է, որ Հայաստանում չկա դատավոր, ով զենքի սպառնալիքով առավել ևս պետական ծառայողին վնաս կպատճառի կամ կխոչընդոտի վերջինիս ծառայողական պարտականությունների կատարմանը. «Դեպքի մասին տեղեկացել ենք մամուլից: Ես զրուցել եմ այդ դատավորի հետ: Իմ ունեցած տեղեկություններով, նախապատրաստվել են նյութեր, հարուցվել է քրեական գործ, ընթացքը ցույց կտա, թե իրականում ինչ է եղել»: