Յուրաքանչյուր մահվան դեպքով քննարկվում է 4-5 վարկած՝ սպանություն, ինքնասպանություն, սպանություն, որը քողարկված է ինքնասպանության տակ, զենքի հետ վարվելու անփութության հետևանքով մահ և այլն: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը՝ խոսելով ՀՀ Ներքին գործերի նախկին նախարար Հայկ Հարությունյանի մահվան դեպքի մասին:
ՔԿ նախագահի խոսքերով, քննության վերջում են այս կամ այն վարկածները հիմնավորվում կամ հերքվում. «Քննությունն ընթանում է»: