Կառավարությունն ինստիտուտները հարգելու և նրանց գործունեությունն ապահովելու պարտավորություն ունի: Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք կառավարությունը նախկին նախագահներին ավտոմեքենաներ տրամադրելու պարտավորություն ունի:
Աղաջանյանի խոսքերով, նախագահի ինստիտուտը գործող է ու պարտավորություն կա ավտոմեքենաներով և այլնով ապահովել նախկին նախագահներին. «Բոլոր պաշտոնաթող նախագահներին պետությունն ապահովում է մեքենաներով, ինչպես նաև տրամադրվում են անվտանգության աշխատակիցներ»:
Աղաջանյանը լրագրողներին չհայտնեց, թե որքան պարգևատրում է ինքը ստացել՝ հորդորելով սպասել մարտ ամսին: Ամեն դեպքում նա ասաց, որ գաղտնի որոշմամբ Նիկոլ Փաշինյանը պարգևատրում չի ստացել. «Նա վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո որևէ պարգևատրում չի ստացել: Դա իր որոշումն է»: