Կադրային հարցերի մասով ես իրավասու չեմ վարչապետի որոշումները մեկնաբանել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ խոսելով փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանի պաշտոնանկության մասին:
Ինչ վերաբերում է Վալերիյ Օսիպյանի հրաժարականին, Աղաջանյանը նշել է, որ պետք է վերջինիս հարցնել այդ մասին. «Որքանով տեղյակ եմ, ընտանեկան ինչ-որ հարցերից ելնելով է հրաժարական տվել»:
Հիշեցնենք, որ Օսիպյանը վարչապետի խորհրդական նշանակվելու օրը գնաց արձակուրդ, իսկ արձակուրդից վերադառնալու հաջորդ օր հրաժարական տվեց: