Քաղաքական Միջազգային 

Էրդողանն արձագանքել է Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունմանը՝ դատապարտելով դա:

«Այդ քայլն օրինական ուժ չունի: Այս հարցի վերաբերյալ որոշումը պետք է կայացնեն պատմաբանները, ոչ թե՝ քաղաքական գործիչները»,-ասել է նա՝ հավելելով, որ Թուրքիայի խորհրդարանը կպատասխանի ԱՄՆ Կոնգրեսին:

Նույն շարքից