Հայաստան 

Թեժ աշունը ավարտվեց

analitik.am

Ոչ իշխանականները շարժումը սկսեցին չորս քաղաքական ուժերով: Ապրիլ մայիս ամիսներին հայտարարվեց նոր քաղաքական գործընթած, իսկ ավելի կոնկրետ ոչ իշխանականները ձեռնամուխ եղան առաջիկա թեժ քաղաքական աշնան կազմակերպման գործընթացին: 

Ակնհայտ էր, որ գաղափարապես և քաղաքական «ախորժակով» միմյանցից տարբեր չորս ուժերի կոնսոլիդացիան քաղաքական գործընթացի ինչ որ կետում ունենալու է անհամաձայնություններ: Քաղաքական դաշտում բազմաթիվ կարծիքներ էր հնչում առ այն, որ մի տանիքի տակ հավաքվել են գործիչներ ովքեր տարբեր քաղաքական ժամանակաշրջաններում դաշտում լուծել են այլ խնդիր, հանդես են եկել մեկը մյուսի դեմ և այսօր չեն կարողանալու որոշակի խնդիրների շուրջ գալ համընդանուր կոնսեսուսի:

 

Ինչևէ, կարճ ժամանակահատվածում ՀՅԴ-ն անվանափոխեց կառույցը և «Քառյակը» վերածվեց «Եռյակի»: Հիշեցնեմ, ՀՅԴ-ն տարաձայնություն ունեցավ Եռյակի հետ սահմանադրական բարեփոխումների թեմայի շուրջ (Դաշնակցությունը կողմ էր փոփոխություններին):

Հետագա քաղաքական դաշտի համախմբումը հանգեցրեց նրան, որ Ժառանգությունը առանձնանալու ակնարկ արեց Եռյակին: Ճիշտ է, ոչ իշխանականները պահում են Րաֆֆի Հովհաննիսյանի հետ համագործակցության պաշտոնական մասը, սակայն Ժառանգության ղեկավարի ասուլիսը քաղաքական դաշտում այլ թեզ էր առաջ քաշում:

 

Կարծում եմ մենք ականատես եղանք թեժ աշնանը , բայց քաղաքական նոր վերադասավորումների, լճացած հանրահավաքների առումով միայն:

Ընդիմադիր դաշտը արդեն որերորդ անգամ հիասթափության մեծ ալիք է առաջացնում:



Խաչատրյան Ժոռա

Նույն շարքից