Արսեն Բաբայանի փաստաբաններից Երվանդ Վարոսյանն իր էջում գրում է.
«Արսեն Բաբայանի տեսակցություններն ու հեռախոսային խոսակցություններն արգելելու մասին ՀՔԾ որոշման, դրա հիմնավորումների ու պատճառաբանությունների մասին բազմաթիվ հարցերին ի պատասխան պարզապես հրապարակում ենք այդ որոշումն իր բոլոր «հիմնավորումներով» ու «պատճառաբանություններով»...»:

Այսօր ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը լրագրողներին հայտնել էր, թե տեղյակ չէ, որ Արսեն Բաբայանին արգելում են տեսակցել անչափահաս երեխաների հետ: Նա նշել էր՝ եթե նման բան կա, տեղի է ունեցել թյուրիմացություն, ինչը կշտկվի: