Տեսանյութեր Հասարակություն 

Կուստուրիցան տեսահոլովակ է նկարահանել ռուսական բանկի համար /տեսանյութ/

Ռուսաստանի «Տոչկա» բանկը թողարկել է երաժշտական գովազդային տեսահոլովակ, որի երգի բառերը գրել է «The Hatters»-ը:

Տեսանյութը նկարահանվել է ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի կողմից, ասված է հաստատության կայքում:

Տեսանյութը նկարահանվել է Բուլղարիայում, երեք օրվա ընթացքում: Սյուժեյի համաձայն, գործարարները բախվում են դժվարությունների, սակայն նրանց հաջողվում է հաղթահարել դրանք։

Գլխավոր դերերը մարմնավորել են բլոգերներ Եվգենի Կուլիկը, Իլյա Վարլամովը և Սնեժանա Սամոխինը, ինչպես նաև «The Hatters»-ի անդամները։

Ռեժիսորը նշել է, որ աշխատանքը դժվար է եղել, քանի որ անհրաժեշտ էր կարճ ժամանակահատվածում նկարահանել մեծ քանակությամբ նյութ: Սակայն, Կուստուրիցայի խոսքերով, ինքը գոհ է տեսանյութում ստացված արդյունքից:

Նույն շարքից