Դաղստանի Կիզլյար քաղաքում տեղի բնակիչն ալկոհոլի ազդեցության տակ հետևել է իրեն լքած հղի կնոջը, դանակահարել նրան և վերջինիս մորը: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն:
Նշվում է, որ 38-ամյա Մուսան և 28-ամյա Մադինան ամուսնացել են անցյալ տարի, սակայնորոշ ժամանակ անց կինը փախել է ամուսնուց։ Մադինան տեղափոխվել է ծնողների տուն, սակայն դա չի փրկել նրան: Մուսան սպառնացել է նրան և ծեծի ենթարկել, նույնիսկ ամուսնալուծությունից հետո։
Մադինան և նրա մայրը ստիպված են եղել որոշ ժամանակ թաքնվել հարազատների տանը։
Ըստ ներքին գործերի նախարարության տեղեկությունների, հոկտեմբերի 17-ին Մուսան հետևել է իր կնոջը և մտնելով բնակարան, դանակահարել է նրան ու 67-ամյա զոքանչին։ Մադինան մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, իսկ մայրը՝ տեղում։
Մարդասպանը շտապօգնություն է կանչել և հեռացել, սակայն ավելի ուշ հայտնաբերվել է և ձերբակալվել:
Ոստիկանական բաժանմունքում նա իրեն մեղավոր է ճանաչել:
Ավելի ուշ պարզվել է, որ Մադինան հղի է եղել:
Հարուցվել է քեական գործ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետով («Երկու կամ ավելի անձանց սպանություն»):