Տեսանյութեր Հասարակություն 

Պատգամավորները ծեծել են իրար /տեսանյութ/

Վերին Ռադայում ծեծկռտուք է տեղի ունեցել «Ընդդիմադիր հարթակ» կուսակցության պատգամավոր Նիկոլայ Սկորիկի և Ուկրաինայի նախագահի «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Տիշչենկոյի միջև։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է ուկրաինական 5-րդ ալիքը։

Վեճի պատճառը եղել է 2014 թվականի մայիսի 2-ին Օդեսայում տեղի ունեցած իրադարձությունների հետաքննության մասին օրենքի նախագիծը. Ուկրաինայի խորհրդարանի պատգամավորները մերժել են դեպքը հետաքննելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշումը, որից դժգոհել է Սկորիկը։

Վեճը շարունակվել է Գերագույն ռադայի դահլիճից դուրս: Այնտեղ Սկորիկը, որը նյութական վնաս է կրել, Տիշչենկոյին ժլատ է անվանել։

 

Նույն շարքից